Իրինա Շեյքը՝ 3 կիսամերկ տղամարդկանց հետ
LifestyleՍուպերմոդել Իրինա Շեյքն իր Instagram-ում երեք կիսամերկ տղամարդկանց հետ լուսանկար է հրապարակել:

Իրինան ոչինչ չի բացատրել, եւ առայժմ լուսանկարից պարզ է, որ այն Մերթ Ալաս եւ Մարկուս Պիգոթ հայտնի դուետի աշխատանքն է: Շեյքը նաեւ չի ասել, թե որ պարբերականի համար է այն արվել, բայց Բրեդլի Կուպերի ընկերուհին հիասքանչ տեսք ունի:

Իրինայի վերջին ֆոտոսեսիան ֆրանսիական Madame Figaro-ի համար էր: Ռուսաստանցի մոդելը հայտնվել էր ոչ միայն ամսագրի շապիկին, այլեւս էջերում: Գեղեցկուհուն լուսանկարել էր Նիկո Բուստոսը, իսկ նրա ոճը մշակել էին L'Oreal ապրանքանիշի դիմահարդարները:

Ամսագրի համար Շեյքը կեցվածք էր ընդունել ինչպես զգեստով, այնպես էլ ամբողջությամբ մերկ: