Մեր արտադրանքը երեխաների համար չէ, իսկ ծնողները ընտրում են` թույլ տան իրենց երեխաներին դիտել այն, թե ոչ. Հայկ Մարության
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
Արդեն երկար ժամանակ է, ինչ Հայկ Մարությանն ու Մկրտիչ Արզումանյանը ոչ միայն չեն համագործակցում միմյանց հետ, այլեւ չեն էլ թաքցնում, մեղմ ասած, վատ հարաբերությունները: Չնայած դերասանները ոչ մի կերպ չեն ուզում խոսել իրար մասին ու բացառում են կրկին համագործակցությունը, սակայն Հայկո-Մկո զույգի սիրահարները չեն մոռանում նրանց համատեղ հումորային ծրագրերն ու շարունակում հույս ունենալ, որ մի օր սիրված զույգը կրկին միասին կներկայանա:
Վերջին շրջանում Հայկոն ու Մկոն հանդես եկան առանձին ստեղծած սիթքոմներով, ինչը հեռուստադիտողի մոտ կրկին ցանկություն առաջացրեց նրանց միասին տեսնել: Այսօր համացանցում տարածված հերթական հրապարակման մեջ ասվում է, որ «Ազիզյաններ»-ում առկա գռեհիկ հումորը եւ «Ռեստարտ 2020»-ի ձանձրացնող ու միապաղաղ սցենարը աններելի է Հայկի եւ Մկոյի պարագայում, ու կարծես թե կոչ է արվում հայտնի մուլտֆիլմի միտքը` «Ребята, давайте жить дружно»:

Թեմայի շրջանակում Life.panorama.am-ը կապ հաստատեց Հայկ Մարությանի հետ, ով մեզ հետ զրույցում նշեց.
«Այդ հարցը վաղուց փակված է ու ես բազմիցս եմ նույն նախադասությամբ մեկնաբանություններ տվել: Այլեւս չեմ անդրադառնա այդ թեմային,, քանի որ ոչինչ չի փոխվել, իմ կյանքում էլ ամեն բան բարիդրացիական է: Չեմ էլ հետաքրքրվել, թե ինչ են խոսում համացանցում, քանի որ այսօրվա ինձ հետաքրքող միակ բանը Թրամփն է, որ ի ուրախություն ինձ հաղթեց ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում. Ես նրան էի սատարում»:
Շարունակությունը` այստեղ: