Վերադարձ Հայաստան՝ ստացած գիտելիքները ծառայեցնելու հանուն հայրենիքի զարգացման
Բլոգ<<Դուստրս՝ Ասպրամ Կրպեյանն ավարտեց Ժնևի Միջազգային մարդասիրական իրավունքի և մարդու իրավունքների ակադեմիան: Չափազանց բարդ մագիստրոսական երկամյա ծրագիրը խտացված մեկ տարվա դասընթացում:
Իրավամբ հպարտության արժանի պահ, երբ գիտես, թե որքան դժվար է եղել ընտրությունը. աշխարհի տարբեր երկրներից դիմած բազմաթիվ անձանցից ընտրվել են 42-ը, որոնցից ընդամենը 10 ուսանող՝ այդ թվում նաև իմ Ասպրամը, 2015 թվականին արժանացան ամբողջական կրթաթոշակի և ակադեմիայում սովորելու պատվին:

Բայց այս ամենն արդեն անցյալ է: Ժնևի ակադեմիայի դիպլոմը հպարտության, ուրախության, աշխատասիրության, համառության ու մեծ կամքի դրսևորման ապացույց է:
Վերադարձ Հայաստան՝ ստացած գիտելիքները ծառայեցնելու հանուն հայրենիքի զարգացման:

Շնորհավորում եմ, Ասպրա՛մ ջան: Հուսով եմ հիասթափության պահեր չես ունենա:>> /Իրինա Բարսեղյան Կրպեյան/
Նյութի աղբյուրը՝ https://www.facebook.com/krpeyansfamily/posts/1111567392226594?__mref=message_bubble