Սեւ վերարկուով Ռիհանան՝ «Օուշենի ութ ընկերուհիները» ֆիլմի նկարահանումներից հետո
LifestyleStyle.news.am-ը գրում է.
Հայտնի է, որ Ռիհանան նկարահանվում է «Օուշենի ութ ընկերուհիները» ֆիլմում՝ Քեյթ Բլանշեթի, Էնն Հեթըուեյի եւ Սանդրա Բուլոքի հետ:
Ժապավենի ռեժիսորը Գերի Ռոսն է, որը պետք է կարողանա ֆիլմին ապահովել Քլունիի եւ Փիթի մասնակցությամբ «Օուշենի ընկերների» հաջողությունը:
Ռիհանային, որը հաջորդ տարի կմասնակցի նաեւ Լյուկ Բեսոնի նախագծին, Նյու Յորքում նկատել են ինչպես ցերեկը, այնպես էլ երեկոյան, Գերի Ռոսի ֆիլմի նկարահանումների ժամանակ:

28-ամյա երգչուհին երեկոյան հայտնվել է հսկայական սեւ մորթե վերարկուով, եւ քանի որ անձրեւ է տեղացել, Ռիրին թաքնվել է ոչ պակաս հսկայական անձրեւանոցի տակ:



