Ռոբ Քարդաշյանն ուզում է որդուն գանգստեր դարձնել. համացանցում «հարձակվել են» Քիմի եղբոր վրա
LifestyleՌոբ Քարդաշյանի ընկերուհին՝ Բլեք Չայնան, մոտ օրերս կծննդաբերի: Զույգը ավելի վաղ հայտնել էր, որ տղա է ունենալու:
Ռոբ Քարդաշյանն Instagram-ում հրապարակել է երեխայի լուսանկար, որը կրում է Ռոբի Arthur George ապրանքանիշը գուլպաներ: Դրանց վրա գրված է Thug Life (Գողական կյանք):

«Arthur George. մանկական գուլպաներ 2017-ի համար: Մեր երեխան դրանք է հագնելու»,- գրել էր Ռոբը:
7.5 մլն հետեւորդները բացասաբար էին ընդունել Ռոբի գրառումը:
«Դա կրեատիվ չէ», - գրել էր մեկը:
«Հիմար մարդիկ ոգեւորվում են քրեական կյանքից», - հավելել էր մյուսը:
«Հպարտանալու բան չկա: Հիմարություն», - նշել էր երրորդը: