Միրոսլավ Կլոզեի առաջին մարզումը՝ Գերմանիայի հավաքականի մարզիչի դերում
ՍպորտԳերմանիայի հավաքականի նախկին հարձակվող Միրոսլավ Կլոզեն առաջին մարզումն է անցկացրել բունդեսթիմի մարզիչի կարգավիճակում: Ֆուտբոլիստն ավարտել է խաղացողի կարիերան եւ ընդգրկվել է Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովի շտաբում:
«Ես ուրախ եմ, որ Միրոսլավը համաձայնել է ընդունել այս աշխատանքը: Նա կստանա մարզչական արտոնագիր: Կլոզեն ունի մեծ փորձ եւ կաշխատի հարձակվողների հետ, կտա արժեքավոր խորհուրդներ: Կարծում եմ՝ Կլոզեի ներկայությունը օգուտ կտա հավաքականին»,- Յոահիմ Լյովի խոսքը մեջբերում է Գերմանիայի ֆուտբոլային միության մամուլի ծառայությունը:
Գերմանիայի հավաքականը պատրաստվում է Սան Մարինոյի հավաքականի դեմ նոյեմբերի 11-ին կայանալիք աշխարհի առաջնության ընտրական խաղին: