Չեռնոգորիայի հավաքականը մարզվեց «Հանրապետականում»
ՍպորտԵրեւան ժամանած ֆուտբոլի Չեռնոգորիայի ազգային հավաքականը նախախաղային մարզում անցկացրեց Երեւանի «Հանրապետական» ստադիոնում: Լյուբիշա Տումբակովիչի թիմը նախապատրաստվում է Հայաստանի հավաքականի դեմ աշխարհի առաջնության ընտրական խաղին:
Չեռնոգորիայի հավաքականի առանցքային խաղացողներից մարզումը բաց թողեց Աբու Դաբիի «Ալ Ջազիրա» ակումբի հարձակվող Միրկո Վուչինիչը: Իտալական «Ռոմայի» եւ «Յուվենտուսի» նախկին ֆուտբոլիստը պատրաստ չէ խաղին եւ չի ժամանել Երեւան:
Հայաստան - Չեռնոգորիա հանդիպումը կկայանա նոյեմբերի 11-ին Երեւանի «Հանրապետական» ստադիոնում եւ կսկսվի ժամը 21:00-ին: Երրորդ տուրից հետո Չեռնոգորիայի հավաքականը հավաքել է 7 միավոր եւ լեհերի հետ գլխավորում է E խումբը, իսկ Հայաստանի թիմը կրել է 3 պարտություն:
Դավիթ Եղիազարյան