Հեշտությամբ ձերբազատվեք ավելորդ քաշից
LifestyleHealthy food team-ը համեղ և արդյունավետ բաղադրատոմս է ներկայացրել, որը կօգնի այրել ճարպերն ու հեշտությամբ ձերբազատվել ավելորդ քաշից: Բացի այդ, այս բաղադրատոմսով պատրաստված հյութը բարձր էներգիայի աղբյուր է և օգնում է առույգ մնալ ողջ օրվա ընթացքում:
Այն պատրաստելու համար անհրաժեշտ է 1 թեյի գդալ մեղր, 1 բաժակ թուրինջի հյութ (կարելի է նաև նարինջի հյութ վերցնել) և 1 թեյի գդալ խնձորի սիդր: Պարզապես պետք է լավ հարել բոլոր բաղադրիչները և ըմպել մեկ բաժակից ամեն անգամ ուտելուց առաջ: Կուրսի տևողությունը 1 շաբաթ:
Ինչպես նշում է աղբյուրը` այս մեթոդը կիրառում են բազմաթիվ հոլիվուդյան աստղեր, կազմվածքը պահպանելու համար: