«Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է 11 միլիոն եվրոյի դիմաց խզել Շվայնշտայգերի պայմանագիրը
ՍպորտԱնգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» ցանկանում է խզել պայմանագիրը գերմանացի կիսապաշտպան Բաստիան Շվայնշտայգերի հետ եւ պատրաստ է նրան վճարել 11 միլիոն եվրո փոխհատուցում, հաղորդում է Sport1.de-ն:
Շվայնշտայգերի պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ նախատեսված է մինչեւ 2018 թվականը: Այդ ընթացքում գերմանացի ֆուտբոլիստը պետք է ստանա 18 միլիոն եվրո:
Անգլիական թիմի գլխավոր մարզիչի պաշտոնում պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի նշանակումից հետո Շվայնշտայգերը հեռացվեց գլխավոր թիմից: Այժմ նա մարզվում է հիմնական կազմի հետ: Սպասվում է, որ ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ աշխարհի չեմպիոնը հրաժեշտ կտա «Մանչեսթեր Յունայթեդին»: