Իրականում շատ հաճելի է նման աջակցություն ստանալը. Բրեդ Փիթ
LifestyleԱմերիկացի դերասան Բրեդ Փիթն իր երկրպագուներին շնորհակալություն է հայտնել Անջելինա Ջոլիի հետ բաժանվելուց հետո դժվար պահերին իրեն ցուցաբերած աջակցության համար:
E! News-ը գրում է, որ Փիթը շփվել է երկրպագուների հետ և նշել, որ «բոլորն իսկապես բարի են եղել»:
«Իրականում շատ հաճելի է նման աջակցություն ստանալը», – ասել է դերասանը:
Նշվում է, որ դերասանը չի մեկնաբանել Անջելինա Ջոլիի հետ հարաբերություններն ու երեխաների խնամակալության հարցերը: