Հայաստանում 20.4 տոկոսով աճել է ավտոմեքենաների առևտուրը
ՏնտեսությունՀայաստանում 2016 թվականի հունվար-սեպտեմբերին ավտոմեքենաների առևտուրը կազմել է 62 մլրդ 394,8 մլն դրամ: Ինչպես տեղեկացնում է Արմենպրեսը՝ վկայակոչելով ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները, 2015 թվականի նույն ժամանակահատվածի նկատմամբ այն աճել է 20,4 տոկոսով:
2016 թվականի հունվար-սեպտեմբերին մեծածախ առևտուրը կազմել է 641 մլրդ 873,9 մլն դրամ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ այն ավելացել է 2,7 տոկոսով:
Միևնույն ժամանակ 3,4 տոկոսով նվազել է մանրածախ առևտուրը: Տարվա առաջին ինն ամիսներին այն կազմել է 858 մլրդ 732,8 մլն դրամ:
Հայաստանում 2016 թվականի հունվար-սեպտեմբերին ընդհանուր առևտրի շրջանառությունը կազմել է 1 տրլ 563 մլրդ 1.5մլն դրամ: 2015 թվականի նույն ժամանակահատվածի նկատմամբ այն նվազել է 0,1 տոկոսով: