Զրուցե՛ք ամեն օր. Երջանիկ հարաբերությունների 5 ոսկե կանոն
LifestyleԿանադացի հոգեբան Լինդա Պապադոպուլոսը, ով մասնագիտացած է ընտանեկան հանդուրժողականության հարցերում, առանձնացրել է հինգ կանոն, որոնք ձեզ կօգնեն ունենալ երջանիկ հարաբերություններ.
1. Զրուցե՛ք ամեն օր - սա կօգնի ձեզ չհեռվանալ միմյանցից:
2. Վստահե′ք ձեր կողակցին – ճշմարտությունն ասելը միշտ չէ, որ հեշտ է տրվում, սակայն դա վստահության գրավականն է:
3. Վիճեք արդար - ցանկացած վեճի նպատակը պետք է լինի իրավիճակից երկուստեք շահավետ ելք գտնելը:
4. Ծիծաղեք ամեն օր - ծիծաղը հանդիսանում է ամենալավ դեղատոմսը:
5. Հարգեք ձեր կողակցին - հարգանքը շատ հաճախ ավելի կարևոր է քան սերը: