Հայաստանի Հավաքականը 3-2 հաշվով հաղթեց Չեռնոգորիային
ՍպորտՖուտբոլի աշխարհի 2018 թվականի առաջնության ընտրական փուլի E խմբի 4-րդ տուրում Հայաստանի հավաքականը Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում հաղթեց Չեռնոգորիայի թիմին 3:2:
Հայաստանի ազգային թիմը մեկնարկային րոպեներին բավականին ակտիվ սկսեց խաղը, սակայն 3 րոպեին ընթացքում պաշտպանների իրար հաջորդող սխալների պատճառով 2 գնդակ ընդունեց սեփական դարպասը: Նախ 35-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Կոյաշևիչը, իսկ 38-րդ րոպեին Չեռնոգորիայի երկրորդ գոլը խփեց Յովետիչը: Երկրորդ կեսի սկզբին Հայաստանի հավաքականը կարողացավ կրճատել հաշվի տարբերությունը: 59-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Արթուր Գրիգորյանը:
Հաջորդ գրեթե ամբողջ ընթացքում ազգային ընտրանին տիրել էր նախաձեռնությանը և համառ գրոհնե րն իրենց արդյունքը տվեցին 74 րոպին, երբ Վարազդատ Հարոյանը հավասարեցրեց խաղի հաշիվը՝ 2:2: Վերջին րոպեին Հայաստանի հավաքականի հաղթական գոլը խփեց Գևոգ Ղազարյանը և ազգային ընտրանին առաջին հաղթանակը տոնեց ընտրական փուլում:
Հայաստանի և Չեռնոգորիայի ազգային թիմերը երբեք չեն հանդիպել, միայն 21 տարեկանների ազգային թիմերն են մրցել՝ այն էլ 2011 թվականին: Այդ խաղում Հայաստանի հավաքականը հաղթել էր 4:1 հաշվով: