Ինձ համար փողը ոչ մի նշանակություն չունի. Քիանու Ռիվզ
LifestyleՔիանու Չառլզ Ռիվզը (02.09.1964 թ.) կանադա-ամերիկյան դերասան է, կինոպրոդյուսեր, կինոռեժիսոր և երաժիշտ: Ռիվզն առավել հայտնի է իր կատարած դերերով այնպիսի կինոնկարներում, ինչպիսիք են «Մատրիցա», «Ջոն Ուիք», «Արագություն», «Ալիքի գագաթին», «Սատանայի փաստաբանը», «Փողոցների արքաները», «Բիլլի և Թեդի անհավանական արկածները», «Կոնստանտին. Խավարի տիրակալը» ֆիլմերը:
1. Այնպիսի հասարակ գործողությունը, ինչպես ուշադրություն դարձնելն է, կարող է ձեզանից շատ ժամանակ խլել:
2. Ատում եմ, երբ մարդիկ ինձ ստում են, և տանել չեմ կարողանում բռնությունը՝ հատկապես առանց պատճառի:
3. Մի ժամանակ շատ հաճախ մղձավանջներ էի տեսնում: Նույնիսկ կարծում էի, թե կմեռնեմ:
4. Ես ինձ չեմ համարում գեղեցիկ կամ սեքսուալ, բայց դա չի նշանակում, որ ես անհույս եմ:
5. Մի բան, որ ես սիրում եմ ֆիլմերում, այն է, որ դրանցում կա յուրատեսակ զգացմունքային, հոգեբանական բանավեճ:
6. Սիրում եմ երգեր գրել: Սիրում եմ, երբ ինձ շրջապատում են իսկական ընկերներ: Սիրում եմ ճանապարհորդել: Եվ սիրում եմ կիթառ նվագել: Բացի այդ՝ սիրում եմ անվճար գարեջուր:
7. Ես սիրում եմ Եվրոպան: Չգիտեմ, գուցե դա գենետիկական մակարդակում է, բայց ես այն շատ եմ սիրում:
8. Ես ձգտում եմ չմտածել իմ կյանքի մասին, քանի որ ես չունեմ կյանք: Ինձ պետք է թերապիա:
9. Ինձ համար փողը ոչ մի նշանակություն չունի: Ես շատ փող եմ աշխատել, բայց գերադասում եմ վայելել կյանքը, այլ ոչ հոգ տանել բանկային հաշվի մասին: Ես ուղղակի ապրում եմ: Բոլորը գիտեն, որ գլխավորն առողջությունն է:
Աղբյուրը՝ Լife.panorama.am