Քիմն ու Քանյեն Ռոբ Քարդաշյանի նորածին դստերը Yeezys մանկական կոշիկ են նվիրել
LifestyleStyle.news.am-ը գրում է.
Ռոբ Քարդաշյանն օրերս հայր դարձավ: Նա եւ Բլեք Չայնան դստերը Դրիմ Ռենե են կոչել: Ռոբի ուրախությունը անսահման է, քույրերը, մայրն ու ընկերները շարունակում են շնորհավորել նրան:

Բայց երեկ սոցցանցերում Քիմ Քարդաշյանից շնորհավորանք չկար: Հայուհին նաեւ հոսպիտալ չի գնացել, ուր, սակայն, եկել են Քրիս Ջեները՝ ընկերոջ հետ, Քայլի Ջեները, Քորթնի եւ Քլոե Քարդաշյանները:


Բայց դա չի նշանակում, որ Քիմը մոռացել է եղբոր մասին:
Ռոբն Instagram-ում Քիմի եւ Քանյեի նվերների լուսանկարն է հրապարակել, որոնք երջանիկ ծնողներին փուչիկներ եւ... Քանյե Ուեսթի Yeezys շարքից մանկական կոշիկ են նվիրել:

«Շնորհակալություն Քանյեին եւ Քիմին, մանկական Yeezys»,- գրել է Ռոբը: