Մադոննան Դոնալդ Թրամփին «առնանդամ» է անվանել
LifestyleStyle.news.am-ը գրում է.
Հայտնի է, որ ԱՄՆ նախագահական ընտրությունների ժամանակ Մադոննան աջակցում էր Հիլարի Քլինթոնին: 58-ամյա երգչուհին նույնիսկ Քլինթոնին ընտրողներին օրալ սեքս էր խոստացել:
Երեկ Մադոննան հերթական սկանդալի կենտրոնում է հայտնվել՝ իր Instagram-ում տեսանյութ հրապարակելով, որում մերկ նկարիչն առնանդամով նկարում է. դա առնանդամով նկարող Վանկուվերից նկարչի մասին հաղորդումից հատված է: Երգչուհին հոլովակն ուղեկցել է Ռուսաստանի հասցեին սուր մեկնաբանությամբ, որ այդպես միայն Մոսկվան կարող է Ամերիկային օգնել կրկին հզոր դառնալ: Մեկ ժամվա ընթացքում հոլովակը շուրջ 109 հազար դիտում է ունեցել, բայց ավելի ուշ այն ջնջվել է:

Մադոննան անմիջապես մեկնաբանել է սա:
«Մենք կարող ենք առնանդամին նախագահ ընտրել, բայց նրան Instagram-ում չտեղադրել: Օյ, մոռացա, որ միայն կանացի մարմինը կարող է սեռական օբյեկտիվացման առարկա դառնալ»,- գրել է նա:
