Ջանլուիջի Դոնարուման կարող է շարունակել կարիերան «Մանչեսթեր Սիթիում»
ՍպորտԻնչպես հաղորդում է Sky Sport Italia-ը, «Միլանի» դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման կարող է շարունակել կարիերան «Մանչեսթեր Սիթիում»: Ըստ աղբյուրի տեղեկության՝ անգլիական ակումբը նոյեմբերի 11-ին ուղարկել է առաջին տրանսֆերային հարցումը «Միլանի» ղեկավարությանը 17-ամյա ֆուտբոլիստի հնարավոր տեղափոխության վերաբերյալ:
Ջանլուիջի Դոնարուման, չնայած իր երիտասարդ տարիքին, հանդիսանում է իտալական թիմի հիմնական դարպասապահը:
Անցած մրցաշրջանում «Միլանի» սանի հաշվին գրանցվել է 15 բաց թողած գնդակ 2 խաղերում և 42 սեյվ: