«Չելսին» պատրաստ է Վերատիի համար ՊՍԺ-ին տալ 50 մլն եվրո և Սեսկ Ֆաբրեգասին
ՍպորտԱնտոնիո Կոնտեն ուժեղացում է փնտրում Լիգա 1-ում:
Իտալացու համար նախընտրելի տարբերակը Մարկո Վերատիի տրանսֆերն է: Հենց ՊՍԺ-ի կիսապաշտպանին է երազում «Սթեմֆորդ Բրիջ» բերել «Չելսիի» մարզիչը:
Ինչպես հաղորդում է Sport Mediaset-ը, ֆուտբոլիստի համար լոնդոնյան ակումբը պատրաստ է առաջարկել 50 մլն եվրո և Սեսկ Ֆաբրեգասին:
Անգլիայի առաջնության 2016-17թթ. մրցաշրջանի 4 խաղերում Ֆաբրեգասը դարձել է 1 գոլային փոխանցման հեղինակ:
Անգլիայի Պրեմիեր լիգայի 11 տուրերից հետո «Չելսին» գրավում է 2-րդ տեղը: