Նովակ Ջոկովիչի հաղթական մեկնարկը
ՍպորտԼոնդոնում մեկնարկած թենիսի տղամարդկանց տարվա ամփոփիչ մրցաշարում աշխարհի երկրորդ ռակետ, սերբ Նովակ Ջոկովիչն առաջին տուրում առավելության հասավ մրցաշարի 9-րդ ռակետ, ավստրիացի Դոմինիկ Տիմի նկատմամբ՝ 6:7 (10:12), 6:0, 6:2: Պայքարը տեւել է 2 ժամ 3 րոպե:
Նովակ Ջոկովիչը գլխավորեց Իվան Լենդլի անվան խմբի մրցաշարային աղյուսակը: Խմբում են ընդգրկված նաեւ կանադացի Միլոշ Ռաոնիչը եւ ֆրանսիացի Գաել Մոնֆիսը: