Իբրահիմովիչը նշել է իր մանկության կուռքերի անունները
ՍպորտԱնգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը նշել է, որ իր մանկության կուռքը եղել է բրազիլացի Ռոնալդոն:
Ըստ հարձակվողի խոսքերի՝ իր համար ամենահիշվող հանդիպումը եղել է 1998 թվականի աշխարհի առաջնության եզրափակիչը, երբ Ֆրանսիան ջախջախեց Բրազիլիային 3:0 հաշվով:
«Երբ ես փոքր էի, ցանկանում է նմանվել Ռոնալդոյին: Նրա խաղն իրոք հրաշալի էր: Իմ երկրորդ սիրելի ֆուտբոլիստը Զիդանն էր: Նրանք այն ֆուտբոլիստներն էին, որոնց համար արժեր ֆուտբոլ դիտել»,- Զլատանի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն: