Ինչպիսի տեսք կունենա Ռոբ Քարդաշյանի դուստրը. մասնագետները պատանի Դրիմ Ռենեի լուսանկարն են ստեղծել
LifestyleStyle.news.am-ը գրում է.
Քարդաշյան-Ջեներ գերդաստանը տոնում է Ռոբ Քարդաշյանի եւ Բլեք Չայնայի դստեր՝ Դրիմ Ռենե Քարդաշյանի ծնունդը: Դատելով լուսանկարներից՝ ծնողներն ու ամբողջ ընտանիքը չափազանց երջանիկ են:

Քրիս Ջեները փոքրիկին գրկած Ռոբի լուսանկարն է հրապարակել:

Իսկ համակարգչային մասնագետները ստեղծել եւ ներկայացրել են պատանի Դրիմ Ռենե Քարդաշյանի լուսանկարը:

Ավելի վաղ Ռոբն Instagram-ում Քիմի եւ Քանյեի նվերների լուսանկարն էր հրապարակել, որոնք երջանիկ ծնողներին բազմաթիվ փուչիկներ եւ Քանյե Ուեսթի Yeezys շարքից մանկական կոշիկներ են նվիրել:
