Քիմ Քարդաշյանի նախկին թիկնապահը նոր աշխատանք ունի
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
Քիմ Քարդաշյանի նախկին թիկնապահ Պասկալ Դյուվիեն թույլ չի տա, որպեսզի հողն իր ոտքերի տակից փախչի։ Փարիզում Քիմ Քարդաշյանի նկատմամբ տեղի ունեցած հարձակումից ու կողոպուտից հետո աշխատանքից ազատված Պասկալ Դյուվիեն այժմ արդեն աշխատում է երգչուհի Ֆերջիի մոտ՝ դառնալով նրա թիկնապահը։ Ֆերջիին ու Պասկալին նկատել են ուրբաթ օրը՝ Մալիբուի լողափին։
Ֆերջին նախկինում եղել է Պասկալի գերմանական «ProtectSecurity» անվտանգության ընկերության հաճախորդը և, երևի թե, ակնհայտորեն երջանիկ է, որ Պասկալն այժմ իր հետ է աշխատում՝ չնայած Քարդաշյանների հետ տեղի ունեցածին։
Պասկալը կրում էր սև հագուստ և մշտապես գտնվում էր Ֆերջիի կողքին Մալիբուում։
