Ռամոսը եւս պատրաստ է մադրիդյան դերբիին
ՍպորտՄադրիդի «Ռեալի» առաջատար խաղացողներ Սերխիո Ռամոսն ու Լուկա Մոդրիչը հասցրել են վերականգնվել վնասվածքներից հետո եւ պատրաստ կլինեն «Աթլետիկոյի» դեմ մադրիդյան դերբիին, հաղորդում է AS-ը։ Արքայական ակումբի ավագ Սերխիո Ռամոսը վնասվածք էր ստացել ավելի քան մեկ ամիս առաջ եւ բաց թողեց թիմի 8 հանդիպում։ Լուկա Մոդրիչն անցած շաբաթ մասնակցեց Իսլանդիայի հավաքականի դեմ աշխարհի առաջնության ընտրական հանդիպման մեկ խաղակեսին։
Իսպանիայի առաջնության 11 տուրից հետո «Ռեալը» 27 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ «Աթլետիկոն» 21 միավորով չորրորդ տեղում է։
«Աթլետիկո» - «Ռեալ» հանդիպումը նոյեմբերի 19-ին է։