«Դինամո»-ի գավաթի խաղարկություն-փառատոն է անցկացրել անչափահասների մարզող ակումբների միջև
Սպորտ«Դինամո» մարզական հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ նոյեմբերի 12-ից 13-ը անցկացվել է համագործակցող մարզական կազմակերպությունների լավագույն ակումբների «Դինամո»-ի գավաթի խաղարկություն-փառատոնը: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից, որի հաղորդագրության մեջ նշված է. «Փառատոնի նպատ ակն էր անչափահասների շրջանում արատավոր երևույթների դեմ պայքարը: Հարկ է նշել, որ «Դինամո» մարզական կազմակերպության նախաձեռնությամբ Երևանում և մարզերում գործող գործընկեր մարզական ակումբներում, ոստիկանությունում հաշվառված՝ մասնավորապես դժվար դաստիարակվող անչափահասների մարզումներն անվճար են:
Փառատոնին մասնակցում էին 350 մարզիկ՝ մայրաքաղաքից և հանրապետության մարզերից: Երկօրյա անզիջում պայքարում նրանք ցուցադրեցին մրցանակային տեղեր գրավելու իրենց ունակությունները:
Հաղթողներին «Դինամո» մարզական հասարակական կազմակերպության նախագահի առաջին տեղակալ Գառնիկ Հայրապետյանը պարգևատրեց մեդալներով և դիպլոմներով: Լավագույն 3 ակումբներին հանձնվեցին «Դինամո»-ի գավաթներ: