Լիոնել Մեսին հնարավոր է փոխի ակումբը
Սպորտ«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսին կարող է փոխել ակումբը:
Եթե 2018թ. ամռանը, երբ Մեսիի պայմանագիրը կատալոնյան ակումբի հետ ավարտվում է, արգենտինացին որոշի հեռանալ, ապա նրա հաջորդ` ամենահավանական ակումբն է համարվում «Մանչեսթեր Սիթին», հայտնում է Marca-ն: «Սիթիի» գլխավոր մարզիչն է Խոսեպ Գվարդիոլան, մարզական տնօրենը` Չիկի Բեգիրիստայնը, որոնց հետ Մեսին աշխատել է «Բարսելոնայում»:
Ըստ իսպանական լրատվամիջոցների, Մեսին մտադիր չէ երկարաձգել պայմանագիրը կատալոնական ակումբի հետ և իր հորը խնդրել է այդ մասին տեղեկացնել թիմի ղեկավարությանը: