Նյու Յորքում 54,5 մլն դոլարով վաճառվել է Էդվարդ Մունկի «Աղջիկները կամրջին» կտավը
ՄշակույթՆորվեգացի նկարիչ Էդվարդ Մունկի (1863 – 1944) «Աղջիկները կամրջին» (Pikene pa broeգn, 1902) նկարը գրեթե 54,5 միլիոն դոլարով վաճառվել Է Նյու Յորքում կայացած աճուրդում: Նոյեմբերի 14-ին աճուրդն անցկացրել Է Sotheby's աճուրդային տունը, տեղեկացնում Է Արմենպրեսը:
Կտավի գնահատման արժեքը, որտեղ պատկերված են երեք աղջիկներ՝ կանգնած ոչ մեծ գյուղակում գետի վրա գցված կամրջին, կազմել Է 50 միլիոն դոլար: Ըստ որում նորվեգացու գործերի մեջ արժեքի ռեկորդը պատկանում Է նրա «Ճիչ» (Skrik, 1893) հռչակավոր նկարին, որը 2012 թվականին աճուրդով վաճառվել Է 119,9 մլն դոլարով:
Նյու Յորքում Sotheby's-ի արդի արվեստի աճուրդում նաեւ իր նոր տիրոջն Է գտել Պաբլո Պիկասոյի (1881 – 1973) «Նկարիչը եւ բնորդը» (El pintor y la modelo, 1960) գործը: Այն վաճառվել Է 12,9 միլիոն դոլարով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: