Սթիվեն Ջերարդը հեռացավ «Լոս Անջելես Գելաքսիից»
Սպորտ«Լոս Անջելես Գելաքսիի» անգլիական կիսապաշտպան Սթիվեն Ջերարդը հայտարարել է ամերիկյան ակումբի հետ պայմանագիրը չերկարաձգելու մասին: Այն նախատեսված էր մինչեւ այս տարվա դեկտեմբեր: «Լիվերպուլի» նախկին առաջատարը ակնկալում է կարիերայի նոր փուլ:
«Ուրախ եմ տեսնել, թե ինչպես է շարունակում զարգանալ ՄԼՍ-ը եւ «Լոս Անջելես Գելաքսին»: Այժմ անհամբեր սպասում եմ ընտանիքիս հետ ժամանակ անցկացնելուն եւ կարիերայիս հաջորդ փուլը սկսելու հնարավորության»,- Ջերարդի խոսքը մեջբերում է ամերիկյան ակումբի մամուլի ծառայությունը:
«Լիվերպուլի» գերմանացի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հայտարարել էր, որ Ջերարդի համար անգլիական թիմի դռները միշտ բաց են: