Տարեկան գնաճի ցուցանիշը Բրիտանիայում նվազել է
ՏնտեսությունԲրիտանիայում տարեկան գնաճի ցուցանիշը հոկտեմբերին նվազել է՝ հասնելով 0․9 տոկոսի, հայտնում է Ազգային վիճակագրական ծառայությունը։ Սեպտեմբերին այդ ցուցանիշը հավասար էր 1 տոկոսի, փոխանցում է BBC–ն։
Ավելի վաղ տնտեսագետները կանխատեսել էին, որ տարեկան գնաճը կկազմի 1․1 տոկոս։ Միաժամանակ արդյունաբերական ապրանքների գները հոկտեմբերին աճել են 2․1 տոկոսով, ինչը 2012-ի ապրիլից հետո խոշորագույն աճն է։
Տնտեսագետները մտավախություն են հայտնում, որ գնաճը կաճի ՝ ֆունտ սթերլինգի փոխարժեքի նվազման ֆոնին, ինչը պայմանավորված էր ԵՄ-ից Բրիտանիայի դուրս գալու մասին հանրաքվեի արդյունքներով։
Նոյեմբերին Անգլիայի բանկը կանխատեսել էր, որ մինչեւ հաջորդ տարվա նոյեմբեր գնաճը կհասնի 2․7 տոկոսի։
Հունիսից սկսած՝ ֆունտը նվազել է 16 տոկոսով ԱՄՆ դոլարի ու 11 տոկոսով՝ եվրոյի նկատմամբ։
Հոկտեմբերին Ազգային վիճակագրական բյուրոն հայտնել էր, որ Բրիտանիայում գործարզկության մակարդակը անցած ամռանն աննշան աճել է ՝ հասնելով 4․9 տոկոսի։ Այսպիսով գործազրկությունը հիմա Բրիտանիայում ամենացածր մակարդակի վրա է վերջին 11 տարիների համեմատ։