Իգոր Ակինֆեեւը՝ ռեկորդակիր
ՍպորտՄոսկվայի ԲԿՄԱ-ի դարպասապահ Իգոր Ակինֆեեւը ֆուտբոլի ԽՍՀՄ, ԱՊՀ եւ Ռուսաստանի հավաքականների պատմության մեջ դարձավ ամենաշատ հանդիպումներում գոլ բաց չթողած դարպասապահը, հաղորդում է բանակայինների պաշտոնական կայքը:
Գրոզնիում տեղի ունեցած ընկերական խաղում ռուսները 1:0 հաշվով հաղթեց Ռումինիայի հավաքականին: Ակինֆեեւը հավաքականի 45-րդ խաղում գոլ բաց չթողեց: Նա գերազանցեց Ռինատ Դասաեւի ռեկորդը՝ 44 հանդիպում առանց գոլ բաց թողնելու: