Կլայպեդայում կազմակերպվել է «Ազգային մշակույթի օր» խորագրով փառատոն
ՄշակույթԼիտվայի Կլայպեդա քաղաքում նոյեմբերի 12-ին տեղի է ունեցել Ազգային փոքրամասնությունների կենտրոնի կողմից կազմակերպած 5-րդ փառատոնը` «Ազգային մշակույթի օր» խորագրով: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:
Միջոցառմանը մասնակցել են հայկական, լատվիական, բելառուսական, լեհական, գերմանական, եվրոպական, թաթարական և ադրբեջանական համայնքների ներկայացուցիչները։
Ելույթ են ունեցել համայնքների երաժշտական խմբերը:
Փառատոնին իր մասնակցությունն է բերել նաև «Վան» հայկական համայնքը: Պարային կատարումով և երգով հանդես են եկել կիրակնօրյա դպրոցի մանկահասակ սաները, ինչպես նաև ուշուի ակադեմիայի խումբը՝ աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արամ Մուրադյանի մասնակցությամբ: