Կարլսենը և Կարյակինը կրկին ոչ-ոքի խաղացին
ՍպորտՇախմատի աշխարհի չեմպիոնի կոչման համար ընթացող մրցախաղում կայացել է 4-րդ պարտիան:
Արմենպրեսի հաղորդմամբ՝ այս տուրում սպիտակ խաղաքարերով խաղում էր Սերգեյ Կարյակինը: Պարտիայի 94-րդ քայլում կողմերը համաձայնել են ոչ-ոքի արդյունքին: Այժմ գրոսմայստերներն ունեն 2-ական միավոր:
Աշխարհի չեմպիոնի կոչման համար մրցախաղը բաղկացած է 12 պարտիայից և կավարտվի նոյեմբերի 30-ին: