Վատցկեն հերքում է Մխիթարյանի հնարավոր վերադարձի մասին լուրերը
ՍպորտԳերմանական Դորտմունդի «Բորուսիա»-ի գործադիր տնօրեն Հանս-Յոահիմ Վացկեն հերքել է լուրեր այն մասին, որ Հայաստանի ֆուտբոլի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը կարող է վարձավճարով հանդես գալ «մեղուների» կազմում:
Արմենպրեսի հաղորդմամբ՝ այս մասին գրում է tribalfootball.com-ը: «Բացառված է»,-ասել է Վատցկեն:
Ավելի վաղ միջազգային ԶԼՄ-ները գրում էին, որ «Բորուսիա»-ի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը, ինչպես նաեւ ակումբի գլխավոր գործադիր տնօրեն Հանս-Յոահիմ Վացկեն եւ գլխավոր մենեջեր Միխաել Ցորկը ցնցված են «Օլդ Թրաֆորդ»-ում Մխիթարյանի անկումից։ Ըստ այդ լուրերի՝ Տուխելն ասել էր Վացկեին և Ցորկին, որ շատ ուրախ կլիներ հետ վերցնել 27-ամյա Մխիթարյանին արդեն հունվարին, եթե Դորտմունդը կարողանա համաձայնեցնել գործարքը «Մանչեստեր Յունայթեդ»-ի հետ: