Նորվեգիայի հավաքականը մնաց առանց գլխավոր մարզիչի
ՍպորտՖուտբոլի Նորվեգիայի ազգային հավաքականը մնացել է առանց գլխավոր մարզիչի։ Երկրի ֆուտբոլի ֆեդերացիան ու ազգային թիմի գլխավոր մարզիչ Պեր-Մատիաս Հյոգմոն փոխադարձ համաձայնությամբ խզել են պայմանագիրը, հաղորդում է ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։
Պաշտոնանկության պատճառը Նորվեգիայի թիմի անբավարար արդյունքներն են աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում։
C խմբում ընդգրկված Նորվեգիայի թիմը չորս խաղում տարել է մեկ հաղթանակ, կրել երեք պարտություն եւ նախավերջին տեղում է։ Ֆեդերացիան փոխհատուցում կվճարի 56-ամյա մասնագետին հեռացնելու համար։ Նրա պայմանագիրը նախատեսված էր մինչեւ 2017թ. դեկտեմբեր։