Mirror-ն անդրադարձել է Մխիթարյանի վիճակին «Մանչեստեր Յունայթեդ»-ում
ՍպորտԲրիտանական Mirror պարբերականն անդրադարձել է Հայաստանի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանի կարգավիճակին «Մանչեստեր Յունայթեդ»-ում:
Արմենպրեսի փոխանցմամբ՝ պարբերականը գրում է՝ Մխիթարյանը կարող է նույն ճակատագիրն ունենալ, ինչ Գերմանիայի ազգային թիմի նախկին անդամ Բաստիան Շվայնշտայգերը՝ հեռանալ թիմից, քանի որ խաղաժամանակ չի ստանում: Mirror-ը ներկայացնում է վիճակագրությունը, ըստ որի Պրեմիեր լիգայում հայ կիսապաշտպանը ընդհանուր առմամբ միայն մեկ անգամ է մեկնարկային կազմում եղել, և երկու ամսում խաղացել է միայն 29 րոպե:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը անգլիական «Մանչեստեր Յունայթեդ» տեղափոխվեց գերմանական Դորտմունդի «Բորուսիա»-ից՝ 26 միլիոն ֆունտ ստերլինգով: