ԵԱ. Անուշ Գրիգորյանը պարտվեց մեկնարկային մենամարտում
ՍպորտԲուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում անցկացվող բռնցքամարտի կանանց Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ, 51 կգ քաշային Անուշ Գրիգորյանը պարտություն է կրել մեկնարկային մենամարտում: Մրցակիցը եղել է Հոլանդիան ներկայացնող Ալիսիա Հոլզկենին:
Կանանց Հայաստանի հավաքականի ավագ մարզիչ Հարություն Նազարյանը ՀԲՖ մամուլի ծառայությանը Սոֆիայից պատմել է, որ Անուշ Գրիգորյանն ունեցել է բացահայտ առավելություն, սակայն մրցավարները զարմանալիորեն հաղթանակը շնորհել են հոլանդացուն: Մարզիչի խոսքով` իրենց մարզիկի հաղթանակի կապակցությամբ զարմացած էին նույնիսկ մրցակցի մարզիչները: