«Մանչեսթեր Յունայթեդի» պարտքն աճել է
ՍպորտԱնգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» ֆինանսական տարվա առաջին քառորդում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ունեցել է 3.4 միլիոն ֆունտ ստերլինգ քիչ եկամուտ, հաղորդում է BBC-ն: Պատճառը Չեմպիոնների լիգայում ներկայացված չլինելն է: Հանդիպումների օրերին հասույթը նվազել է 16.8 միլիոն ֆունտով:
Ակումբի պարտքն աճել է 18 տոկոսով եւ հասել է 337.7 միլիոն ֆունտ ստերլինգի, ինչի պատճառներից մեկն էլ դոլարի նկատմամբ ֆունտ ստերլինգի փոխարժեքի նվազումն է:
Աճել է ակումբի առեւտրային եկամուտը՝ 74,3 միլիոն ֆունտ: Սպասվում է, որ ֆինանսական տարվա վերջում ակումբի առեւտրային եկամուտը կկազմի 530-540 միլիոն ֆունտ: