Երևան, 26.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Կոնվերս Բանկը կմասնակցի Armenian Auto Show-ին՝ ներկայանալով նաև հատուկ առաջարկով Թիրախում «Ամենայն Հայոց» գաղափարն է՝ Հայ Եկեղեցու համազգային բնույթը․ Արմեն Հովասափյան 300-ից ավելի մարդ զnhվել, վիրավորվել և անհետ կորել է, սակայն որևէ մեկն այս արյnւնnտ իրադարձության համար չի պատժվել. Աբրահամյան ՄԱԿ ԳԱ-ում Փաշինյանի ելույթը կապ չուներ Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի շահերի հետ․ Արտակ Զաքարյան Ինչպես այս խմիչքը լիկյորից դարձավ... օղի. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (24 սեպտեմբերի). Լարված իրավիճակ հայ-ադրբեջանական սահմանագծի հյուսիսարևել յան հատվածում. «Փաստ» Եվրոպայի վերափոխման շտրիխներն ու դրանց «հեռավոր» արձագանքները. «Փաստ» Առևտրի ոլորտի ուշագրավ դինամիկան. ինչի՞ մասին են վկայում թվային անհամամասնությունները. «Փաստ» ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի գլխավոր թեման Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում ստեղծված իրավիճակներն են․ Ա․ Զաքարյան Ի՞նչ կլինի, եթե գազը թանկանա Հայաստանի համար. «Փաստ»


Ադրբեջանն իսլամական լինելու փաստը կիրառում է ԼՂ հարցում աջակցություն ստանալու համար. Արաքս Փաշայան

Արաբագետ Արաքս Փաշայանի «Իսլամն Ադրբեջանում. անցյալը և ներկան» վերջերս հրատարակված մենագրությունն առաջին փորձն է' առանձին աշխատության շրջանակներում քննարկելու Ադրբեջանի ներքին և արտաքին քաղաքականության մեջ իսլամին առնչվող խնդիրները: Երկրի հասարակական, քաղաքական և սոցիալական կյանքում իսլամի դերակատարությանը, «ադրբեջանական իսլամի» առանձնահատկություններին, Ադրբեջանում արտաքին իսլամական ազդեցությունների (հատկապես թուրքական, իրանական և արաբական) ու դրանց ունեցած նշանակությանն մասին պատմելուց զատ լայն անդրադարձ է կատարվել նաև Իսլամական համագործակցություն կազմակերպության աջակցությանն Ադրբեջանին Ղարաբաղյան հակամարտության հարցում:

«Կարծում եմ, հայ արևելագիտության մեջ ադրբեջանագիտական հետազոտությունները պետք է գնալով ավելի մեծ տեղ զբաղեցնեն: Ադրբեջանին առնչվող շատուշատ գործընթացներ կարիք ունեն ավելի լայն ուսումնասիրության: Տարիներ շարունակ Ադրբեջանի ներքին և արտաքին քաղաքականության հետ կապված առանձին խնդիրների պարզաբանումներ մեզանում բաց են մնացել: Մենք պետք է փորձենք մեզ համար ստեղծել այդ պետության հնարավորինս ճշգրիտ պատկերը, որի հետ երկու տասնամյակից ավելի է' պատերազմական ու լարված հարաբերությունների մեջ ենք»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Փաշայանը: Նա ընդգծեց, որ Ադրբեջանում կրոնի ուսումնասիրությունը հատկապես կարևոր է այդ երկրի ներքին ու արտաքին քաղաքականության առանձնահատկությունները հասկանալու համար:

«Փաստ է, որ Ադրբեջանի հասարակական-քաղաքական գործընթացներում մեծացել է իսլամական գործոնի նշանակությունը: Եթե 1991թ. անկախությունից հետո իսլամն աշխարհիկ Ադրբեջանի համար առավելապես դիտարկվում էր որպես մշակութային և հոգևոր-արժեքների բաղկացուցիչ, իսկ ազգային տեսլականի համար' լուսանցքային մի տարր, ապա հետագա տարիներին Ադրբեջանում իսլամական վերածնունդը դարձավ անխուսափելի: Աստիճանաբար, թե’ ներքին և թե’ արտաքին գործոնների ազդեցությամբ ադրբեջանական հասարակության մեջ ի հայտ եկան իսլամական ինքնություններ ունեցող սոցիալական տարբեր շերտեր, որի ապացույցն օրինապահ հավատացյալների, այդ թվում՝ կրոնական գլխաշոր կրող աղջիկների և կանանց թվի հարաճուն ավելացումն է, հետաքրքրության աճն իսլամի նկատմամբ, իսլամական գիտելիքի շրջանակների ընդլայնումը, իսլամական արժեքների ու կենսակերպի աստիճանական որդեգրումը: Ադրբեջանում պահանջարկ ձեռք բերեց իսլամական գրականությունը, մեծացան իսլամական հռետորաբանության նշանակությունը, կրոնասիրության ծավալները, բացվեցին իսլամական ոճի հագուստներ և այլևայլ իսլամական պարագաներ վաճառող կրպակներ, «հալալ սննդի» խանութներ և այլն»,- իր խոսքում ասաց արաբագետը:

Հանդես գալով որպես «իսլամական պետություն», Ալիևյան կլանը, դիտարկեց պետությանը որպես միջազգային իսլամական ընտանիքի լիիրավ անդամ և սկսեց իր այդ դիմագիծն օգտագործել ղարաբաղյան հարցն իսլամական աշխարհում բարձրաձայնելու ու այդ խնդրում աջակցություն ստանալու համար: «Ավելի քան երկու տասնամյակ Իսլամական համագործակցություն կազմակերպությունը պարբերաբար անդրադարձել է Ղարաբաղյան հիմնախնդրին' որդեգրելով կոշտ հակահայկական դիրքորոշում: Օգտագործելով իսլամական համերաշխության գաղափարը' Ադրբեջանը կարողացավ լայնորեն ամրապնդել նաև իր դիրքերն արաբական իսլամական աշխարհում»,- ասաց Փաշայանը:

Նա հայտնեց, որ իր հետագա ուսումնասիրությունները նույնպես վերաբերելու են տարածաշրջանային զարգացումներում իսլամական գործոնի ուսումնասիրությանը:

Ռանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՀունգարիան կտրուկ կրճատել է ԵՄ պաշտպանական վարկի իր պահանջը՝ 16.4 մլրդ եվրոյից հասցնելով 5.4 մլրդիՌուսաստանը պահպանում է հայկական ձկան և կաթնամթերքի ներմուծման արգելքը. «Ռոսսելխոզնադզոր»Ազգերի լիգայի խաղարկության C լիգայի առաջին տուրի շրջանակում Հայաստանի ազգային հավաքականը հաղթեց Լատվիայի ընտրանունԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումԲնակչության մեծամասնությունը չի աջակցում Փաշինյանի ստահոդ գաղափարախոսությանը. Ավետիք ՉալաբյանՍեպտեմբերի 28/29-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինելուՎանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին «Kia Forte»-ն բшխվել է բետոնե արգելապատնեշներին և մասամբ հայտնվել ձորակում․ վարորդն ընթացքի ժամանակ հանկարծամшհ է եղելՀայհիդրոմետի տնօրենը գրում է․ Սեպտեմբերի 28-ից Հայաստան կներթափանցի տեղումնաբեր ցիկլոնՊեսկովը՝ Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի եռակողմ հանդիպման մասինՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելՀոլանդի հերթական նվաճումըԹրամփը հաստատել է Չինաստանում կայանալիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովին իր մասնակցությունը․ Պուտինը ևս ներկա կլինիՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի ընտրանուն. շախմատի համաշխարհային օլիմպիադա«Արարատցեմենտի» սեփականաշնորհման մասին շրջանառվող տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը. ՏոնոյանՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիԽաղաղություն Տիգրանաշենի հետ. Սամվել ԿարապետյանՊուտին․ «Պուշկինյան քարտի» թվային մոդելը կարելի է հարմարեցնել այլ երկրների համար28 ժամ առանց ջրի․ ո՞ր հասցեներին է վերաբերում ջրանջատումըԱզգերի լիգա. Հայաստանի հավաքականի հայտացուցակը Լատվիայի դեմ խաղի համարԿյանքից հեռացել է Սամվել ՄեսրոպյանըԵրևանում հորդորում են աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնելՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին. Լիանա ԳասպարյանԿատարի վարչապետը հանդիպել է Իրանի նախագահինԱրտակարգ դեպք, Արտաշատի մի դպրոցից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿRate.Trading․ արտարժույթի առուվաճառքը՝ նոր թվային հարթակումԻդրամով արդեն կարելի է վճարել Glovo-ում. սպասված համագործակցությունն իրականություն էԻդրամի «Բարի գործերի քաղաքը»․ թիմային խաղից՝ իրական բարեգործական ծրագրեր Կոնվերս Բանկը կմասնակցի Armenian Auto Show-ին՝ ներկայանալով նաև հատուկ առաջարկովԵՄ արտոնությունը Հայաստանին․ տնտեսական հնարավորություն, թե՞ աշխարհաքաղաքական գործիք. Մհեր ԱվետիսյանՀայոց ցեղասպանության դասերը չպե´տք է մոռանալ. Արմեն ՄանվելյանOլիմպիական չեմպիոնները և աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնները՝ ԶՊՄԿ-ումՓաշինյանն ուզում է հրաժարվել Տիգրանաշենից, մենք կզարգացնենք այն․ Արամ ՎարդևանյանՓաշինյանը «թմրանյութ» է բաժանում ժողովրդին, որ ցավ չզգան կիսապետություն դառնալիս․ Մենուա ՍողոմոնյանԱյն գնով, որով մենք Ռուսաստանից գազ ենք ձեռք բերում, դրան այլընտրանք չկա. Հրայր ԿամենդատյանՓաշինյանն 8 տարի ժամանակ ուներ` բացահայտելու բոլոր կոռուպցիոն դեպքերը. Աննա Կոստանյան«ՀայաՔվե»-ն դատապարտում է Հայ Առաքելական Եկեղեցուն թիրախավորող զեկույցը և պահանջում իրավական գնահատականՏԻՄ ընտրություններում հաղթանակ կորզելու համար իշխանությունները դիմում են կեղծիքների. Ցոլակ ԱկոպյանՏիգրանաշենը մի՛ անվանեք Քյարքի․ Փաշինյանը զիջումներից հետ չի կանգնելու․ տեսանյութՄեր միջից հանում են հայկականությունը, որ մենք զրկվենք մեր արժեքներից, որ դառնանք ընդամենը կենսաբանական միավոր․ Էդգար ՂազարյանԾառուկյանի և մյուս քաղբանտարկյալների պաշտպանության խորհրդի անդամների ասուլիսն` ուղիղ Թիրախում «Ամենայն Հայոց» գաղափարն է՝ Հայ Եկեղեցու համազգային բնույթը․ Արմեն Հովասափյան300-ից ավելի մարդ զnhվել, վիրավորվել և անհետ կորել է, սակայն որևէ մեկն այս արյnւնnտ իրադարձության համար չի պատժվել. Աբրահամյան ՄԱԿ ԳԱ-ում Փաշինյանի ելույթը կապ չուներ Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի շահերի հետ․ Արտակ Զաքարյան Եկեղեցու դեմ պայքար, Ադրբեջանի աղվանական թեզերը․ ով է պաշտպանում հայկական ժառանգությունը․ Էդմոն ՄարուքյանՀայաստանը իր կառավարման և գաղափարական մոդելով նմանվում է Հյուսիսային Կորեային. Ավետիք Չալաբյան Սատանայապաշտ հորինվածք՝ Եկեղեցու դեմ, կառավարությանը պետք է դատի տալ. Կամենդատյան Ինքնիշխանությունը միայն բառ չէ, միայն զգացմունք չէ․ Մհեր ԱվետիսյանԱյն մասին, թե իրականում ինչ կարգավիճակ է ունեցել Տիգրանաշենը խորհրդային տարիներին․ Ավետիք Չալաբյան