Երևան, 15.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ինչպես դեղաթուրմը ժամանակի հետ դարձավ ալկոհոլային խմիչք. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (15 հոկտեմբերի). Միջուկային պատերազմի շեմին. «Փաստ» Գողն առաջինն է գոռում՝ բռնեք գողին. ի՞նչ է թաքնված Ադրբեջանի «կանաչ» կարգախոսների հետևում. «Փաստ» Ի՞նչ կլինի, երբ Մակրոնը լքի Ելիսեյան պալատը. «Փաստ» Մեծերի խաղը, փոքրերի վճարելիքը. ի՞նչ է սպասվում աշխարհաքաղաքական բախման հանգուցակետում հայտնված երկրներին. «Փաստ» «Իմ ուժը քոնն է, քո պահապանն եմ, չմտածես». կամավոր Սարգիս Օխոյանն անմահացել է հոկտեմբերի 17-ին Ջրականում. «Փաստ» «Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ» Ե՞րբ կսկսվի ձմեռային զորակոչը. «Փաստ» Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ» Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»


«Խոսիր ինձ հետ». ոչ ստանդարտ ներկայացում Տաթև Հովակիմյանի և Դավիթ Սարգսյանի մասնակցությամբ

Blognews.am-ը գրում է.

Երեկ Տինիկային թատրոնի փորձասրահում ոչ ստանդարտ ներկայացում էր. Տաթև Հովակիմյանը և Դավիթ Սարգսյանը հայտնվել էին սիրային խառնաշփոթում: «Խոսիր ինձ հետ» ներկայացումը երեք գործերի միքս էր, որտեղ անմիջական մասնակցություն ուներ նաև հանդիսատեսը:  

«Մենք շատ հաճախ հանդիսատեսին դահլիճում նստեցնում ենք, իսկ բեմում անում ենք այն, ինչ ուզում ենք: Այսինքն՝ հաճախ բացակայում է դերասան-հանդիսատես կապը: Այս ներկայացումը երկխոսության մեջ մտնելու մի տարբերակ է, որը ինչ-որ չափով հետաքրքություն է առաջացնում: 20-25 տեղ է հատկացված հանդիսատեսի համար, իսկ երբ հարցնում են՝ ինչո՞ւ այդքան տեղ, մի պարզ պատճառով՝ հենց այդքան մարդ էլ դառնում է սիրային փոխհարաբերությունների մասնակիցը»,- BlogNews.am-ի հետ զրույցում պատմեց ներկայացման ռեժիսոր Սամսոն Մովսիսյանը: 

Պիեսի հիմքում սերն է, տղա-աղջիկ հարաբերությունները, կենցաղը, որը կյանքի յուրաքանչյուր փուլում փոխվում է: Այն էտապային շղթա է, երբ անցնում է ցանկացած զույգ և ցանկացած մարդ իր կյանքի ընթացում: Հանդիսատեսի ընկալումը և տեսակետը շատ տարբեր է՝ կախված տարիքային խմբից. «Մի քանի փակ դիտում ենք արել, որոնց ներկա էին տարբեր տարիքային խմբեր: Կային տեսարաններ, որտեղ երիտասարդները ծիծաղում էին, իսկ նույն այդ տեսարանների ժամանակ ավագ սերունդը լուռ էր: Ինչպես է դա մեկնաբանվում, որ իրենց կյանքում այդ դեպքերը, իրավիճակները եղել են: Օրինակ՝ իրենց ընտանեկան կյանքից դուրս են մնացել բարի լույս և բարի գիշեր ասելը»:  

Դերասանուհի Տաթև Հովակիմյանը և Սամսոնն արդեն առիթ ունեցել էին միասին աշխատելու: Միասին խոսելուց հետո էլ ծնվել էր այս ներկայացման գաղափարը. «Մենք միայն խնդիր ունեինք լավ դերասան գտնելու և արդյունքում գտանք Դավիթին»,- պատմում է Տաթևը, ով Դավիթի հետ առաջին անգամ էր խաղում, ավելին՝ առաջին անգամ էր ծանոթանում:  

Մոտ չորս ամիս փորձերից հետո ստացվեց ներկայացման վերջնական արդյունքը.«Ներկայացումը մի տեսակ իր օրգանիկայի հետ համապատասխանում է հենց այս թատրոնին: Ներկայացման մեջ կային նաև իմպրովիզներ, քանի որ այս տեսակ ներկայացումը դժվար է երկու անգամ նույնությամբ խաղալ»,- նշում է Դավիթը: 

Դերասանների համար միակ բարդությունը հանդիսատեսին այդքան մոտ լինելն էր և նրանց արտահայտած էմոցիաները: «Կա այսպիսի հասկացություն՝ փողոցային թատրոն։ Այս ներկայացումն այդ ժանրում էր: Ինչքան դժվար է այս ժանրում խաղալ, այնքան էլ՝ հետաքրքիր: Օրինակ, երբ դու ֆիլմում ես նկարահանվում, ունես դուբլերի հնարավորություն, իսկ երբ թատրոնում ես, կա չորրորդ պատ հասկացություն, իսկ այս ներկայացման մեջ այն չկար: Դու տեսնում ես հանդիսատեսին և չունես հնարավորություն սխալվելու»,- նշում է Դավիթը: 

Տաթևն էլ լրացնելով խաղընկերոջն՝ ավելացրեց. «Ամեն դեպքում դու չգիտես՝ ինչպես կարձագանքի հանդիսատեսը քո արածին, այսինքն՝ անգամ ամենավատին պետք է սպասես: Մենք գիտենք մեր տեքստը և գիտենք՝ ինչ ենք ասելու, բայց չգիտենք՝ ինչ կասի հանդիսատեսը: Ամեն ինչ գալիս է հանդիսատեսի կրթվածությունից, նայած՝ ինչ հանդիսատես է ներկա լինում ներկայացմանը»:  

Նշենք, որ ներկայացումը կարող եք դիտել դեկտեմբերի 1-ին և 3-ին, այդ ժամանակ էլ կիմանաք, թե ինչպիսի ավարտ ունեցավ Տաթևի և Դավիթի սիրային պատմությունը

Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի

Եկեղեցու վրա հարձակվելով՝ իշխանությունները փորձում են Սփյուռքն անջատել Հայաստանից․ Արմեն ՄանվելյանԿենսաբազմազանությունը պաշտպանելուն զուգահեռ պաշտպանեք մարդուն, նրա հայրենիքը, ազատությունն ու արժանապատիվ կյանքի իրավունքը. Աննա ԿոստանյանԼսե'ք՝ իրականում ինչ է ուզում հայ ժողովուրդը. գերիները պիտի ազատ արձակվեն, արցախցիները՝ վերադառնան. Մենուա Սողոմանյան Մենք վերջ կդնենք Փաշինյանի զիջողական քաղաքականությանը. տեսանյութՀաջողություն եմ ցանկանում Հրայրին և մեր բոլոր ընկերներին, և ամենայն բարիք՝ Գավառի մեր ժողովրդին. Ավետիք ՉալաբյանCOP17 շրջանակներում կառավարության շենքի մոտ իրականացվեց ակցիա Հայաստանում կենսաբազմազանության մասին համաժողովին ընդառաջ. Աննա ԿոստանյանՀՀ իշխանությունը ԵՄ-ի հետ հարաբերություններում առաջնորդվում է երկակի ստանդարտներով․ ԱննաԿոստանյանԽաղաղության մասին Փաշինյանի ելույթները չեն արժանանում բարձր գնահատականի․ Մենուա Սողոմոնյան Գորիս համայնքի ապագան սկսվում է քո ընտրությունից. Քվեարկի՛ր «Ապրելու քվե» դաշինքի օգտինԻշխանությունները ԵՄ-ի հետ հարաբերություններում առաջնորդվում են երկակի ստանդարտներով․ Աննա ԿոստանյանԻնչպես դեղաթուրմը ժամանակի հետ դարձավ ալկոհոլային խմիչք. «Փաստ»Բիզնեսի և հանքարդյունաբերության առաջնորդներից Մարկ Կուտիֆանին երրորդ Mining Armenia Forum-ի գլխավոր խոսնակն էՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (15 հոկտեմբերի). Միջուկային պատերազմի շեմին. «Փաստ»Գողն առաջինն է գոռում՝ բռնեք գողին. ի՞նչ է թաքնված Ադրբեջանի «կանաչ» կարգախոսների հետևում. «Փաստ»Արտյոմ Պետրոսյան․ միջազգային կրթություն և ավելի քան 15 տարվա փորձ հանքարդյունաբերության ու կորպորատիվ կառավարման ոլորտներումԻ՞նչ կլինի, երբ Մակրոնը լքի Ելիսեյան պալատը. «Փաստ»Եվրոպայի հայկական Միությունների ֆորումի նախագահության և «Հայ Առաքելական եկեղեցու պաշտպանության» կոմիտեի նախագահության հայտարարությունըՆոր մեկնարկ, հզոր համայնք. Գավառում ընտրի´ր «Հայկական քվե» կուսակցությանը Մեծերի խաղը, փոքրերի վճարելիքը. ի՞նչ է սպասվում աշխարհաքաղաքական բախման հանգուցակետում հայտնված երկրներին. «Փաստ»«Իմ ուժը քոնն է, քո պահապանն եմ, չմտածես». կամավոր Սարգիս Օխոյանն անմահացել է հոկտեմբերի 17-ին Ջրականում. «Փաստ»«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»Ե՞րբ կսկսվի ձմեռային զորակոչը. «Փաստ»Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ»Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»Մենաշնորհային «պատնեշների» փլուզումը. ինչպես է դեղերի էժանացման գործընթացը 1,3 մլն քաղաքացու համար ապահովելու հարյուր հազարավոր դրամների խնայողություն. «Փաստ»Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ»Ինչպես Հայկ Ալոյանի ու իշխանության քաղաքական «առևտրով» Ամուլսարի շուրջ սառույցը «հալվեց». «Փաստ»Մեղրիում ՔՊ-ի թեկնածուն երևանաբնակ է. ինչպե՞ս կարձագանքեն տեղացիները. «Փաստ»Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»Ի՞նչ եղանակ սպասել հոկտեմբերի 15-ից 19-ինԸմբիշ Արամայիս Հարությունյանը հաղթեց ադրբեջանցի մրցակցինՖրանսիան այլևս ի վիճակի չէ ֆինանսական օգնություն տրամադրել Ուկրաինային․ Մարին Լը ՊենԻրանում սպանել են «Բասիջ» ստորաբաժանման կին հրամանատարին«Հավատք և ինքնություն․ մասունքներ Հայաստանի պատմության թանգարանից»․ ժամանակավոր ցուցադրություն Բյուզանդական թանգարանումՀռոմի պապը վիրահատությունից հետո աստիճանաբար ապաքինվում էՊուտինը հաջորդ ամիս կայցելի Չինաստան՝ մասնակցելու ԱՏՀԳ գագաթնաժողովին. ԼավրովՆարեկ Գրիգորյանը` Եվրոպայի առաջնության չեմպիոնՍամվել Կարապետյանի մեծ անակնկալը գյումրեցիներին՝ հայրաքաղաքի օրվա կապակցությամբ. Ուժեղ տոն՝ ուժեղ Գյումրիի համարՍմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգևոր միասնության խորհրդանիշ խաչքարԵվրոպական միությունն արձանագրել է «Հայաքվե»-ի բարձրացրած հարցերը՝ Ավետիք Չալաբյանի գործովԱրամ Վարդևանյանը հոկտեմբերի 14-ին հանդիպել է մեր երկրում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր նորանշանակ դեսպան Ֆլորիան Էսկյուդիեի հետՄեր ժողովրդի մի ստվար զանգված վարկային բեռի տակ է. Հայկ Ֆարմանյան36 ժամ գազ չի լինիԵրբ Նիկոլ Փաշինյանը դառնում է ադրբեջանցի զինվորի փաստաբանըՍԴ նախագահ չի ընտրվել, նոր ընտրություն կանցկացվիՓայտանյութով բեռնված «ՈւԱԶ»-ի վարորդը փորձել է դիմել փախուստի, ինչի ընթացքում ավտոմեքենան կողաշրջվել էԱրհեստական բանականությամբ ստեղծված կեղծ լուսանկարներ․ Ի՞նչ անել, եթե ձեզանից գումար են շորթում․ ՆԳՆ-ն մանրամասներ է ներկայացրել Որտեղ է խաղաղությունը, երբ ադրբեջանցի զինվորը կարողանում է կրակել հայ մոր վրա, որն իր երեխաներին էր պաշտպանում․ Լենա ՄաթևոսյանԻնդոնեզիայում երկինքը դարձել է նարնջագույն․ հրդեհներից առաջացած ծխի խիտ շերտը ծածկել է բնակեցված տարածքներըԹուրքիա-ԵՄ առևտրի ծավալը 205 մլրդ եվրո է