Ռոյսը դարձյալ խնդիր ունի եւ չի օգնի «Բորուսիային» «Բավարիայի» դեմ խաղում
ՍպորտԴորտմունդի «Բորուսիայի» գերմանացի հարձակվող Մարկո Ռոյսը չի կարողանա օգնել Թոմաս Տուխելի գլխավորած թիմին Մյունխենի «Բավարիայի» դեմ Գերմանիայի առաջնության 11-րդ տուրի խաղում։ Ֆուտբոլիստը կրնկի հետ կապված խնդիր ունի, հաղորդում է «Բորուսիայի» մամուլի ծառայությունը։
27-ամյա ֆուտբոլիստը խաղադաշտ դուրս չի եկել այս տարվա մայիսին ստացած վնասվածքից հետո: Արդեն մի քանի շաբաթ նա մարզվում է ընդհանուր խմբում եւ սպասվում էր, որ խաղադաշտ կվերադառնա առաջին շրջանի կենտրոնական խաղում։
«Բորուսիա» - «Բավարիա» հանդիպումը նոյեմբերի 19-ին է: