Երիտասարդ բռնցքամարտիկներից երկուսին հաջողվել է հաղթանակ տոնել և դուրս գալ 1/8 փուլ
ՍպորտՍանկտ-Պետերբուրգում ընթացող բռնցքամարտի աշխարհի երիտասարդների առաջնությունում ռինգ դուրս եկան Հայաստանի 3 ներկայացուցիչներ, որոնցից 2-ին հաջողվեց հաղթանակ տոնել և դուրս գալ 1/8 փուլ:
Եվրոպայի երիտասարդների առաջնության փոխչեմպիոն` 56 կգ քաշային Վահե Բադալյանն իր առաջին մենամարտում պարտվեց ԱՄՆ-ն ներկայացնող Մարկ Կաստրոյին:
49 քաշային կարգում Արսեն Աբգարյանը հաղթեց Պուերտո Ռիկոն ներկայացնող Ադրիեր Ռեյեսին, իսկ 52 կգ քաշային Ժիրայր Սարգսյանը առավելության հասավ լատվիացի Արտուրա Ժինկովսկիի նկատմամբ:
Հիշեցնենք, որ հաղթանակ էր նաև տոնել նաև 60 կգ քաշային Նարեկ Հովհաննիսյանը, ով վաղը կանցկացնի իր հերթական մենամարտը:
Հայաստանի ներկայացուցիչներից դեռևս պայքարը չի սկսել գերծանր ք աշային Գուրգեն Հովհաննիսյանը: Վերջինս պայքարի մեջ կներգրավվի 1/8 փուլից և իր առաջին մենամարտը կանցկացնի նոյեմբերի 22-ին: