Վենգեր. Պարտվելուց փրկվելը երջանկացնում է
ՍպորտԼոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերն իր կարծիքն է հայտնել Պրեմիեր լիգայի 12-րդ տուրի՝ «Մանչեսթեր Յունայթեդի» հետ (1:1) խաղից հետո:
«Մենք գոհ ենք արդյունքից, քանի որ մինչև հանդիպման վերջին րոպեներին պարտվում էինք 0:1 հաշվով: Գտնում եմ, որ թիմերը հավասար խաղ անցկացրին:
Կողմերը փայլուն էին գործում պաշտպանությունում: «Արսենալը» մի փոքր դանդաղ էր փոխանցում կատարելիս և չէր կարողանում մտնել մրցակցի տուգանային հրապարակ:
Երբ մենք տիրում էինք գնդակին, ապա չէինք կարողանում հնարավորություններ ստեղծել: Երկրորդ խաղակեսի 20 րոպեների ընթացքում մենք ոչինչ չէինք կարողանում անել:
Մրցակիցն արժանի էր հաշվի մեջ առաջ անցնելուն: Փոխարինման մտած ֆուտբոլիստներն այսօր ազդեցին խաղի ելքի վրա: Երբ դուք խուսափում եք պարտությունից, իհարկե, դուք երջանիկ եք լինում»,- ֆրանսիացի մասնագետի խոսքերն է մեջբերում BBC-ն: