Գերմանական դերբիում հաղթեց «Բորուսիա»-ն
ՍպորտՖուտբոլի Գերմանիայի առաջնությունում կայացավ 11-րդ տուրի կենտրոնական հանդիպումը՝ «Բորուսիա»-ն ընդդեմ «Բավարիա»-ի:
Բունդեսլիգայի կենտրոնակն խաղում խփվեց միայն մեկ գոլ: Թոմաս Տուխելի գլխավորած թիմում աչքի ընկավ «մեղուների» լավագույն ռմբարկուներից՝ Պիեռ Էմերիկ Օբամեյանգը: Գաբոնցի հարձակվողն աչքի ընկավ 11-րդ րոպեին:
Այս տուրից հետո «Բորուսիա»-ն 21 միավորով 3-րդ հորիզոնականում է, իսկ «Բավարիա»-ն՝ 2-րդ: Մրցաշարային աղյուսակը գլխավորում է «Լայպցիգ»-ը: