Ոստիկանը դիտավորությամբ հարվածել է նախկին ընկերուհու ավտոմեքենայի դիմապակուն. հարուցվել է քրգործ
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ ոստիկանության Մեծամորի բաժնում նախապատրաստված նյութերի հիման վրա ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Ըստ նախապատրաստված նյութերի' ՀՀ ոստիկանության ծառայող Կարեն Ք.-ն 2014թ. օգոստոսի 9-ի լույս 10-ի գիշերը քարով դիմապակուն հարվածելու և ավտոմեքենայի կառավարմանը խոչընդոտելու եղանակով դիտավորությամբ 225.000 ՀՀ դրամի նյութական վնաս է պատճառել իր նախկին ընկերուհու' Վիոլետա Հ.-ին պատկանող ավտոմեքենային:
Կատարվում է նախաքննություն: