Կոստա Ռիկայի հավաքականի նախկին ֆուտբոլիստը մահացել է 32 տարեկանում
ՍպորտՖուտբոլի Կոստա Ռիկայի ազգային հավաքականի նախկին պաշտպան Գաբրիել Բադիլիան մահացել է 32 տարեկանում, հաղորդում է laprensalibre-ն: Նոյեմբերի 20-ին նախկին ֆուտբոլիստը մասնակցել է 10 կմ մրցավազքի: Եզրագծից 200 մետր առաջ Բադիլիայի ինքնազգացողությունը վատացել է: Նա անմիջապես ստացել է բժիշկների օգնություն, սակայն մահացել է սրտի կաթվածի հետեւանքով:
2001 թվականից Կոստա Ռիկայի հավաքականում հանդես եկած Բադիլիան մասնակցել է 25 հանդիպման, խփել է մեկ գոլ: Ֆուտբոլիստի կարիերան նա ավարտել էր այս տարի: