Անցկացվել է Ռազմիկ Գոլեցյանի անվան ազատ ոճի ըմբշամարտի 16-րդ միջազգային հուշամրցաշարը
ՍպորտՀայտնի են Ռազմիկ Գոլեցյանի անվան ազատ ոճի հուշամրցաշարի հաղթողները:
ՀՀ Արարատի մարզի Արտաշատ քաղաքում անցկացվել է ՀՀ վաստակավոր մարզիչ Ռազմիկ Գոլեցյանի անվան ազատ ոճի ըմբշամարտի 16-րդ միջազգային հուշամրցաշարը, որին մասնակցել են 121 մարզիկ Հայաստանից և Վրաստանից:
Ըստ քաշային կարգերի մրցաշարի հաղթողներ են դարձել Ռոբերտ Անդրեասյանը (50 կգ), Արտյոմ Ազարյանը (55 կգ), Էդեմի Բոլքվաձեն (60 կգ), Գևորգ Մխեյանը (66 կգ), Դավիթ Գևորգյանը (69 կգ), Թոռնիկե Կվինիկաձեն (74 կգ), Նիկա Կենչաձեն (84 կգ), Բեկա Տչելիձեն (96 կգ) և Զուլիկո Ուրտաշվիլին (120 կգ):