Կարյակինը 8-րդ տուրում հաղթեց Կարլսենին
ՍպորտՇախմատի աշխարհի չեմպիոնի կոչման համար մրցախաղում առաջին հաղթանակը տոնեց Սերգեյ Կարյակինը:
Արմենպրեսի հաղորդմամբ՝ Նյու Յորքում ընթացող աշխարհի չեմպիոնի կոչման համար մրցախաղի 8-րդ պարտիայում ռուս գրոսմայստեր Սերգեյ Կարյակինին հաջողվեց սև խաղաքարերով գերազանցել աշխարհի գործող չեմպիոնին: Պարտիայի 52-րդ քայլում նորվեգացին անձնատուր եղավ: Այժմ Կարյակինն ունի 4,5 միավոր, իսկ Կարլսենը՝ 3,5:
Նոյեմբերի 22-ը հանգստյան օր է: