Այ բալամ, քո արածն ախր անաստված, զարհուրելի անճաշակություն է
ԲլոգԼիզա Ճաղարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Ա՛յ Շպռոտ, ա՛ քե մատաղ, ես չգիտեմ, թե ովքեր են ցնցվել քո կիսամերկությունից, ինձ հանկարծ չխառնես էդ մարդկանց։ Ես շատ հանգիստ եմ վերաբերվում ե՛ւ կիսամերկերին, ե՛ւ լրիվ տկլոր-տկլիկներին, եթե աչքիս տեսածը գեղեցիկ է։
Այ բալամ, քո արածն ախր անաստված, զարհուրելի անճաշակություն է, սահռկեցնող ուղղակի։ Ավելի՛ անճաշակ, քան քո այժմյան պրեզիդենտ Թրամփի ու մեր այժմյան մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի բնակարաններն՝ իրենց թաշախուստով։