Դենիս Մանտուրովն իր հեռախոսի հետ համատեղ կօգտագործի Հայաստանում նվեր ստացած Armphone-ը
ՀասարակությունՌուսաստանի արդյունաբերության և առևտրի նախարար Դենիս Մանտուրովը իր հիմնական հեռախոսի հետ համատեղ կօգտագործի Հայաստանում նվեր ստացած Armphone-ը: Նախարարն այս մասին հայտնեց ՀՀ նախագահական նստավայրում Նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ հանդիպման ընթացքում՝ պատասխանելով հարցին՝ ի՞նչ է անելու Հայաստանում ստացած նվերները:
«Armphone-ի դեպքում, իհարկե բացառություն կլինի, քանի որ այն իր է, որը կարելի է օգտագործել: Ես այն կօգտագործեմ իմ հիմնական հեռախոսի հետ համատեղ»,- ասաց Մանտուրովը:
Նա հավելեց, որ մյուս նվերները և հուշանվերները, որոնք ստացել է Հայաստան կատարած այցի ընթացքում կտեղադրի նախարարության բանակցությունների սենյակներում՝ որպես ցուցադրություն:
«Մենք ունենք բանակցությունների սենյակներ, որտեղ ցուցադրության ենք դնում մեր ստացած նվերները և հուշանվերները: Հայաստանից ստացավ հուշանվերները ևս կդնենք ցուցադրության»,- եզրափակեց ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարարը: