Երևան, 01.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
ՔՊ իշխանությունը պետք է սահմանադրությունը հռչակի որպես խաղաղության դեմ ուղղված uպառնալիք. Տիգրան Աբրահամյան ԲՀԿ–ն շարունակելու է պաշտպանել իր ընտրողների քաղաքական ներկայացուցչության իրավունքը. հայտարարություն Ծովային խեցուց, սրված կայծքարից մինչև «անվտանգ ածելի» ու էլեկտրական սափրիչ. «Փաստ» «Ռուբեն Ռուբինյանը իմ խմբակցության ղեկավարը չէ և, փառք Աստծո»․ պատգամավորը՝ IPU-ի վեհաժողովի մասնակցությունից հրաժարվելու մասին ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ). Հայաստան է ժամանել Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակը. «Փաստ» Ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ ԱԲ գործիքների ներդրումը Հայաստանի դպրոցներում. «Փաստ» «Նրանք ստում են, անամոթաբար ստում են ՀԱՊԿ-ի մասով». «Փաստ» «Ինձ ապրելու ուժ տղաներս տվեցին». կապիտան Տարոն Նիկողոսյանն անմահացել է հոկտեմբերի 9-ին, տուն «վերադարձել»... հինգ ամիս անց. «Փաստ» Ջրամատակարարման խնդիրը՝ հերթական «աքիլլեսյան գարշապար». «Փաստ» Կընդլայնվի ընթերցանության դպրոցական օլիմպիադայի մասնակիցների շրջանակը. «Փաստ»


Աշխատանքային միգրացիան փոխում է ընտանիքի ավանդական մոդելը

Աշխատանքային միգրացիայի հետևանքով Հայաստանում ձևավորվում է նոր՝ «կիսված» կամ «դիստանցիոն» ընտանիքի մոդել, որն ըստ մասնագետների չի կարող համարվել օրինաչափ և առողջ:

57-ամյա Հայկ Մովսիսյանն արդեն 12 տարի է, ինչ ՌԴ է մեկնում՝ սեզոնային աշխատանքի: Երեք երեխաների հայրը մինչև մեր երկրի անկախացումը երկար տարիներ աշխատել է իր մասնագիտությամբ՝ ինժեներ-մեխանիկ, և ինչպես ինքն է ասում՝ այդ տարիներին ֆինանսական ոչ մի խնդիր չի ունեցել: Բայց  պատկերը փոխվել է անկախացումից հետո, երբ մի շարք գործարաններ են  փակվել, շատերը, այդ թվում նաև` Հայկ Մովսիսյանը, դարձել են գործազուրկ և ստիպված մեկնել են արտագնա աշխատանքի:  Խոսելով իր ընտանիքի մասին՝  նշում է, որ այս տարիների ընթացքում և´ ինքը, և´ իր ընտանիքը  մեծ դժվարությունների միջով են անցել:

«Շատ դժվարությամբ ենք հարմարվել մեր ընտանիքի նոր կարգավիճակի հետ: Հիշում եմ՝ առաջին անգամ, երբ մեկնեցի Հայաստանից, ավագ որդիս, ով այդ ժամանակ 5-րդ դասարանում էր սովորում, մեծ սթրես տարավ:  Տևական ժամանակ ինձնից նեղացած էր, անգամ հեռախոսի լարերն էր կտրել, որ չզանգեմ, հետը չխոսեմ: Միջնեկ տղաս, ով բնավորությամբ ավելի զուսպ է, ինքնամփոփ էր դարձել, մինչև մեկնելուս պահը աշխատեց ցույց չտալ, ուրախ էր ձևանում: Հետո կնոջիցս եմ իմացել, որ նա նույնպես շատ դժվար է հարմարվել: Անգամ հոգեբանի են դիմել, ով որոշ ժամանակ աշխատել է երեխաներիս հետ: Միա յն փոքր տղաս է համեմատաբար արագ հարմարվել, դա էլ երևի տարիքի հետ է կապված՝  այդ ժամանակ շատ բան չէր հասկանում ու ընկալում այնպես, ինչպես ավագ եղբայրները»,- պատմեց Հայկ Մովսիսյանը :

Կիսված, ոչ ամբողջական ընտանիքներն այսօր շատ են Հայաստանում և ինչպես Հայկ Մովսիսյանն է նկատում՝ կողքից նայելիս, որպես խնդիր միայն կարոտն է երևում, միայն այդ ընտանիքի անդամները գիտեն, թե իրականում ինչ է նշանակում ապրել ոչ լիարժեք ընտանիքում: Թեև ամեն տարի ձմռանը նա վերադառնում է Հայաստան և մոտ 2-3 ամիս ընտանիքի կողքին է լինում, այնուամենայնիվ, դա ևս չի համարում լիարժեք ընտանիք:

20-ամյա Էմմա Բոջուկյանն այն բազմաթիվ երեխաներից է, որոնք ապրել ու ապրում են «կիսված» ընտանիքում՝ անմիջականորեն իրենց վրա կրելով այդ երևույթի ազդեցությունները: Էմմայի  ծնողները արդեն  6 տարի է, ինչ մեկնել են Ռուսաստանի Դաշնություն՝ արտագնա աշխատանքի: Խոսելով «կիսված» ընտանիքի մասին՝  նա առաջին հերթին նշեց այն բոլոր դժվարությունները, որոնք, ըստ նրա, անխուսափելի են նման ընտանիքներում:

«Կիսված ընտանիքը ամենաանուշ երևույթի՝ ընտանիքի աղճատումն է: Այն, ինչ տալ ու վերցնել կարող ես, դառնում է անլիարժեք: Խոսքը թե´ ծնողական սիրո մասին է, և թե´ այն սիրո, որ դու ես տալիս ծնողիդ: Իմ դեպքում ծնողներիս հեռու լինելը նպաստեց վաղ հասունանալուն, ու մեծ բաց մնաց՝ մենակությամբ լցված բաց, որը հավատի ամրանալուն ծառայեց: Ծնողների հեռու լինելը կարող է մեկուսացնել շրջապատից, բարդույթներ առաջացնել, թախիծ տալ, հատկապես երբ բաժանումը դեռահասության շրջանում է, ինչը իմ դեպքում եղավ: Միաժամանակ զգայուն, ամուր և ուժեղ է դարձնում, թեպետ մնում ես միշտ կարոտող: Նշածս բոլոր հետևանքները իմ կյանքում եղել են: Թե´ գնացողների, և թե´ սպասողների համար շատ բարդ ու դժվար է լինում հարմարվելը»,-նշում է Էմմա Բոջուկյանը:

Ընտանիքի այս մոդելի ձևավորման, դրա ազդեցությունների և հետևանքների մասին հոգեբան Նաիրա Գրիգորյանը կարծում է, որ հարցն այսօր իսկապես խնդիր է դարձել հայաստանյան ընտանիքների, հետևաբար` հասարակության օրինաչափ զարգացման համար:

Փոխվում են ընկալումները․ տեխնոլոգիան վերածվում է շփման միջոցի

«Այսօր Հայաստանում կան շատ ընտանիքներ, որտեղ ընտանիքի տղամարդն է գնացել արտագնա աշխատանքի, և տան մնացած անդամները գուցե նրա բացակայությունը ինչ-որ չափով լրացնելու, հաճախ նաև շրջապատում ցույց տալու համար, որ իրենք առանց տղամարդու «անտեր» չեն, դառնում են ավելի ամուր, ուժեղ ու համախմբված: Բայց այդ ամրությունը կայանում է  հենց կիսատ լինելու մեջ. ընտանիքի բոլոր անդամները սովորում են ոչ ամբողջական լինելուն: Դա հարմարվելու վերջնական փուլն է: Մարդիկ սովորում են կարոտը անտեսելուն, երբ ընտանիքի անդամները միասին չեն: Կարճ ասած՝ հ ոգեբանական խնդիրները անձի ներաշխարհի վրա են ազդում՝ փոփոխելով նրա աշխարհընկալումը»,-նշում է հոգեբանը:

Մասնագետի կարծիքով՝ կիսված ընտանիքը չի կարող առողջ և օրինաչափ երևույթ լինել: Այդպիսի ընտանիքներում ընտանեկան արժեհամակարգի փոփոխման կամ նոր արժեհամակարգի ձևավորման ռիսկ կա:

«Միգրացիան հիմնականում սկսվում է տղամարդկանց մեկնելուց: Կինը ստանձնում է «տան գլխավորի» դերը: Փոխվում են դերային ընկալումները, մայրերն ամեն ինչի պատասխանատուն են դառնում:  Հոր՝ շարունակ հեռու լինելը մտերմության ու փոխվստահության մասին ընկալումներ է փոխում։ Այս կարևոր նախատիպը երեխաների աչքից հեռանում է, հետևաբար` փոխվում է անգամ տղամարդկության ընկալումը»,- նշում է Նարիա Գրիգորյանը։

Ընտանիքի ամրությունը պահելուն այսօր օգնում են տեխնիկայի ձեռքբերումները: Դրանք պիտի ավելի նպատակային օգտագործել՝ մշտական կապի մեջ մնալով ընտանիքի բոլոր անդամների հետ: «Այսպիսով` կարելի է երեխաների մոտ «ներկայության» պատրանք ստեղծել: Իսկ այցելությունները պիտի դարձնել հնարավորինս հաճախակի. առողջ սնվելու բանաձևի նման՝ թեկուզ քիչ-քիչ, բայց շուտ-շուտ: Ընտանիքի՝ աշխատելու մեկնած անդամին, չպետք է դիտարկենք որպես «փող աշխատող ռոբոտ»»,-եզրափակում է մասնագետը:

Հայաստանում միգրացիայի պատկերը՝ թվերով

Հայ միգրանտների թիվը մեծ է հիմնականում ԱՊՀ երկրներում՝ հատկապես Ռուսաստանի Դաշնությունում: Սա են փաստում, օրինակ, Ռուսաստանի դաշնային միգրացիոն ծառայության տվյալները, ըստ որոնց` ՌԴ տարածք մուտք գործած ՀՀ քաղաքացիների թիվը  2015 թվականին կազմել է 365 100: Նրանցից 362 532-ը ՌԴ ՄԾ տարածքային մարմիններում միգրացիոն հաշվառման է կանգնել:

Մելինե Գյուլումյան

Բազմաթիվ հասցեներում լույս չի լինելուԵվրոպայի հետ պшտերազմը «շատ կարճ» կլինի․ ԶախարովաԱդրբեջանն ու Թուրքիան ավելի քան 500 մլն դոլարի պաշտպանական պայմանագրեր են կնքելԺամանակը կգա, և ես բոլոր պորտուգալացիներին կասեմ ողջ ճշմարտությունը․ ՌոնալդուՀնարավոր է կարկուտ տեղա․ եղանակն՝ առաջիկա օրերինՀաստատվել է Կիպրոս-Հայաստան հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմըԿենսաթոշակառուների ուշադրությանը․ բանկային ծառայություններից օգտվելու կարգը փոխվում է․ ի՞նչ պետք է իմանալՀին նմուշի փաստաթուղթը մինչև ե՞րբ է վավեր․ մանրամասներ«Արցախ TV»-ն կարճատև դադարից հետո հանդես կգա նոր և արդիականացված նախագծերով«Արցախ TV»-ն իր ներկա կազմով դադարեցնում է գործունեությունը. «Արցախ TV»-ի տնօրենՕրական ավելի քան 20 հազար հետազոտություն․ ինչ հնարավորություններ ունի Երևանում գործող HELIX Armenia լաբորատոր համալիրը«ՎԱԶ 2105»-ը Գագարին-Ծաղկունք ճանապարհին հայտնվել է ձորումԱմենաքննարկված Dvin Crown նախագիծը․ Երևանի կենտրոնում ձևավորվել է բրենդների նոր տեսանելիության հարթակԳերմանիայից Հայաստան առաջին անգամ օդային ճանապարհով ներմուծվել են հոլշտեյն ցեղի տոհմային երինջներԿարող են լսվել պայթյունանման ձայներ․ ՊՆ-ն զգուշացնում էԵրեկոյան քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպԱՄՆ-ում Կասպարովի ու Պոնոմարյովի դեմ մահափորձեր են նախապատրաստվել. El MundoԸնդդիմությունը միջազգային դիտորդներին ներկայացրել է Հայաստանում ժողովրդավարության հետընթացի և քաղաքական հետապնդումների վերաբերյալ փաստեր. Էլինար ՎարդանյանԵԱՏՄ երկրներում անցած տարի հայտնաբերվել է ավելի քան 9,5 մլն միավոր կեղծված ապրանքԿԲ-ն զգուշացնում է՝ «My Fin» չլիցենզավորված ընկերությունը 1 հպումով վարկեր է առաջարկումՄԻՊ ներկայացուցիչները «Շիրակի երեխայի խնամքի կենտրոն» հաստատությունում արձանագրել են մի շարք խնդիրներՄոլդովան հայտնել է, որ իր տարածքում ռուսական ԱԹՍ է պայթելKomatsu PC 3000-ի գործարկմանն ընդառաջ՝ օպերատորները 10-օրյա գործնական դասընթաց են անցել Ամերիաբանկը` Հայաստանի ամենանորարար թվային բանկը. 9 մրցանակ` Global Finance-ի «Լավագույն թվային բանկ» մրցանակաբաշխությունում Մեր ռազմաքաղաքական ղեկավարությունը ժողովրդին տանում է փակուղու ճանապարհով. Ավետիք ՉալաբյանՌուսաստանից տնտեսապես հեռացումը իր հետ շատ վտանգներ է բերելու. Արմեն Մանվելյան300,000 ադրբեջանցու չվերաբնակեցնելու մասին Փաշինյանի խոստումը հերթական սուտն է․ տեսանյութ«Shirak Restart». ֆինանսավորման նոր հնարավորություններ Շիրակի մարզի բիզնեսի համարՎՏԲ-Հայաստան Բանկը կորպորատիվ հաճախորդներին առաջարկում է ազատ միջոցների կառավարման արդյունավետ լուծումներԵՄ-ի հետ հարաբերությունների ճանապարհային քարտեզը անորոշ վիճակում է. Արեգ ՍավգուլյանՓաշինյանը ծրագրում է վախեցնել հասարակությանը՝ զիջումներ պարտադրելու համար․ այսպես է իրեն պահում թույլ առաջնորդը․ Դավիթ ՂազինյանՊետական համակարգում աշխատավարձի բարձրացումը՝ խթա՞ն, թե՞ անարդարությունՍոցիալապես ծանր պայմանների պատճառով շատ երեխաներ դպրոց չեն հաճախում. Ատոմ Մխիթարյան«ՀայաՔվեն» կրկին դիմել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդին՝ ՀՀ կառավարության զեկույցի վերաբերյալ ԵԽԽՎ-ն ևս արձանագրում է, որ այս ընտրություններում տեղի է ունեցել ձայնագողություն, և ԲՀԿ ձայներն ուղղակի գողացված են․ Նաիրա ԿարապետյանՔՊ իշխանությունը պետք է սահմանադրությունը հռչակի որպես խաղաղության դեմ ուղղված uպառնալիք. Տիգրան Աբրահամյան Սարդարապատի և Օշականի ճակատամարտերի մասին նոր պատկերազարդ հրատարակություններ են ներկայացվելՄիջազգային տարբեր կառույցներ արձանագրել են արցախցիների տեղահանված լինելու փաստը. Աննա Կոստանյան18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 1-ինԻնչո՞ւ պետական ծառայողների աշխատավարձերը չեն ինդեքսավորվում գնաճին համահունչ․ Հրայր ԿամենդատյանԻշխանափոխություն լինելու է, ռեժիմը չի կարողանա դիմադրել արտաքին և ներքին գործոններին․Չալաբյան Հորմուզի նեղուցում նավթատար տանկերի վրա հարձակում է տեղի ունեցել3 անձանց մահվան ելքով դժբախտ դեպքը չի եղել շինարարական աշխատանքի ընթացքում. «Դեֆանս Հաուզինգը» պարզաբանում է տարածելՎեհափառի հետ հանդիպմանը կարևորվել է Հայոց Եկեղեցու դերն ազգային ինքնության պահպանման գործումՀոկտեմբերի 5-ից ժամանակավորապես դադարեցվում է ՀՀ դեսպանությունների և հյուպատոսական հիմնարկների միջոցով անձնագրերի տրամադրման, փոխանակման ծառայության մատուցումըՍեպտեմբերի 30-ին և հոկտեմբերի 1-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներԵրուսաղեմի հայկական թաղամասում տղամարդը փորձել է պղծել Սուրբ Հակոբ վանքըՀորդառատ անձրևներ են սպասվում․ եղանակն՝ առաջիկա օրերինԲախվել են «Tesla»-ն և Վերին Ծաղկավան բնակավայրի վարչական ղեկավարի «Lexus GX470»-ըՆոյեմբերի 3-ին ՌԴ-ում ուժի մեջ կմտնի Պուտինի կողմից ստորագրված օրենքը միգրանտների արտաքսման հիմքերի ընդլայնման մասին