Գագիկ Ծառուկյանի հովանավորությամբ կայացել է Աշոտ Սարգսյանի անվան բազկամարտի մրցաշարը. տեսանյութ
ՍպորտԱրդեն 6 տարի՝ հայաստանյան բազկամարտի մրցաշարերում իր ուրույն տեղն ունի հայկական բազկամարտի հիմնադիր Աշոտ Սարգսյանի անվան մրցաշարը, որը, որպես կանոն, անցկացվում է ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի բարձր հովանու ներքո:
Աշոտ Սարգսյանը, ում դերն անգնահատելի է հայկական բազկամարտի զարգացման գործում, եղել է նաև Գագիկ Ծառուկյանի մարզիչը: Ուստի ՀԱՕԿ նախագահն իր պարտքն է համարում ամենաբարձր մակարդակով անցկացնել այս մրցաշարը: Որպես կանոն, հայրենական սպորտի ղեկավարն անձամբ է հետևել մրցումների ընթացքին: Մարզիկներն ու մարզասերները այս մարզաձևում բազում հաջողություններ գրանցած Գագիկ Ծառուկյանին դիմավորել են ջերմ ու սրտաբուխ ծափերով:
«Բազկամարտով զբաղվող յուրաքանչուրի պարտքն է հարգել Աշոտ Սարգսյանի հիշատակը: Մարդ, ով հիմք դրեց հայկական բազկամարտի հաջողություններին»,- իր խոսքում նշեց Գագիկ Ծառուկյանը:
Առավել մանրամասն՝ տեսանյութում: